Թուրքիայի Իզմիրի նահանգում 5 ցնցում է գրանցվել: Առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:35-ին` 4.7 բալ ուժգնությամբ, որին 15 րոպե միջակայքով հետեւել են մյուս ցնցումները` 2.9 բալ, 2.8 բալ, 3.4 բալ եւ 4.2 բալ ուժգնությամբ:
Ավերածություններ կամ տուժածներ չկան, սակայն ժողովուրդը ամբողջ գիշեր գտնվել է տագնապի մեջ:




























