Կանայք սիրում են ցածր ձայն ունեցողներին, քանի որ դրանք համարվում են ավելի առնական: Սակայն, դրա հետ մեկտեղ, կանայք կարծում են, որ ցածր ձայնով տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում ու ենթակա չեն ընտանիք կազմելուն, գրում է The Daily Mail-ը:

Այդ ամենը ցույց է տալիս, որ էվոլյուցիայի ընթացքում փոփոխվել են ձայնն ու ամուսնության համար կողակցի ընտրության նախասիրությունները: Ինչպես նշում է Մաքմասթերի համալսարանի դոկտոր Ջիլիան Օքոնորը, մինչ այդ ոչ ոք չգիտեր, թե ինչու են կանայք գերադասում դավաճանության հակված տղամարդկանց ձայնը: Սակայն այժմ հաստատվել է, որ կանայք այդ տղամարդկանց նախընտրում են կարճատեւ հարաբերությունների համար, հաղորդում է MedDaily.ru-ն:

87 կանանց մասնակցությամբ փորձ ցույց է տվել, որ կախված տղամարդու ձայնի բարձրությունից կանայք որոշել են այն տղամարդկանց, ովքեր հակված էին դավաճանության:  Այսպես, փորձի ընթացքում պահանջվում էր ըստ տղամարդու ձայնի ընտրել, թե էվ հարմար երկարատեւ կամ կարճատեւ հարաբերությունների համար: Հավատարիմ տղամարդկանց ձայնը տարբերակելու ունակությունը հարմարվողական էվոլյուցիոն մեխանիզմ է, վստահ են փորձագետները: Ավելին, հետազոտողները հայտնաբերել են, որ հեռախոսազրույցի ընթացքում տղամարդը փորձում է խոսել ավելի բարձր կամ ցածր ձայնով համապատասխանեցնելով կանանց ձայնին: Բայց սա վերաբերում էր ընդամենը հակառակ սեռի սիրող զույգերին: Նույն սեռի ընկերների հետ փոփոխություններ չեն առաջանում: