Այն բանի համար, որպեսզի գլխուղեղը գործի լիարժեք եւ ուրախացնի իր տիրոջն իր արդյունավետությամբ, Իսպանիայից նյարդահոգեբանները վստահորեն խորհուրդ են տալիս սուրճի սիրահարներին այն շաքարով խմել: Նման խորհուրդ տալ նրանց ստիպել է հետազոտության ադյունքը, որի ընթացքում ուսումնասիրվել է գլխուղեղի վրա սուրճի ազդեցությունը:

Հետազոտել են 40 կամավոր մասնակցի, որոնց ուղեղը նկարում էին շաքարով ու առանց շաքար սուրճ խմելուց հետո: Սուրճ խմելուց հետո փորձի ենթարկվողները մի քանի ստուգումներ էին անցնում: Փորձի ավարտից հետո գիտնականները ուսումնասիրել են ստացված արդյունքները: Հենվելով ստացված տվյալների վրա՝ գիտնականները հայտարարել են, որ կոֆեինի ու գլյուկոզայի միացությունը ակտիվացնում է գլխուղեղի բոլոր հատվածները, որոնք պատասխանատու են ուշադրության, կենտրոնացման ու հիշողության համար: Իսկ երբ փորձի մասնակիցները սուրճը խմում էին առանց շաքարի, ապա ակտիվության մակարդակը նվազում էր, հաղորդում է Novostiua.net-ը:

Ուստի, եթե ծայրահեղ պահին անհրաժեշտ է կենտրոնանակ, ապա մեկ գավաթ քաղցր սուրճը միանգամայն տեղին է: Հարկ ենք համարում նշել, որ շատ սպորտային դիետոլոգներ խորհուրդ են տալիս մարզիկներին լարված մարզումներից հետո ուժերը վերականգնել մեկ գավաթ քաղցր սուրճի միջոցով: