Քաղցկեղի մասին միտքը կարող է վշտացնել շատերին, սակայն քալիֆորնիական Լա-Կաժրեսենտա քաղաքից  67-ամյա Ռիչարդ Մաքդենիելի ու լոս-անջելեսյան Սիլվեր-Լեյք շրջանից 84-ամյա Գասպար Սոսոյանի կարծիքով նման դեպքերում կարեւոր են ծիծաղն ու ջերմությունը: 

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, այս տղամարդիկ հանդիսանում են կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների աջակցության խմբի անդամներ, որը հավաքվում է Գլենդելի հիվանդանոցային հուշահամալիրում: Թեեւ նրանց կանայք արդեն մահացել են, նրանք շարունակում են այցելել այդ հանդիպումներին, որպեսզի աջակցեն քաղցկեղի դեմ պայքարող հիվանդներին:Սենյակ տանող միջանցքի պատերը զարդարված էին խմբի անդամների լուսանկարներով: Մաքդենիելը եւ Սոսոյանը խմբի վաղեմի անդամններ են: Նրանք սկսել են այցելել հանդիպումներին, որպեսզի աջակցեն քաղցկեղով հիվանդ իրենց կանանց:

 «Այդ խմբերը միասին են աշխատում եւ հիվանդներին մեծ հույսեր են տալիս, որոնց մոտ առաջին անգամ ախտորոշել են քաղցկեղ ինչից նրանք վախեցել են»,- հայտնել է Գլենդելի հիվանդանոցային հուշահամալիրի վարչական պատասխանատու Մարիան Ռոբերթսնը, ով օգնում է խմբին: