Օնլայն նորությունների միավորումը(ONA) բրիտանական Guardian թերթին պարգեւատրել է երկու մրցանակով օնլայն լրագրության ոլորտում ամերիկյան հատուկ ծառայությունների, մասնավորապես ԱՄՆ-ի Անզգային անվտանգության ծառայության գործունեության լուսաբանման համար օնլայն լրագրության ոլորտում, հաղորդում է միավորման կայքը:
Հենց Guardian թերթն առաջին անգամ հոդված հրապարակեց՝ հիմնված փաստաթղթերի վրա, որոնք տրամարդել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: ՊԱրբերականը հաջորդող ամիսների ընթացքում ամեն շաբա նման նյութեր է հրապարակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդում են, որ Guardian-ը լրագրողական հետաքննության համար մրցանակ է ստացել Gannett հիմնադրամի կողմից: Մրցանակը կազմել է 7.5 հազար դոլար: Guardian-ից բացի, ONA մրցանակի են արժանացել նաեւ New York Times, Boston Globe, Los Angeles Times, Washington Post եւ այլ պարբերականներ:1999թ.-ին հիմնված Օնլայն նորությունների միավորումը ներառում է ԶԼՄ-ների ավելի քան 2000 ներկայացուցիչ: Օնլայն լրագրության ոլորտում մրցանակ են հանձնում 2000թ.-ից: Այս տարի մրցանակային ֆոնդը կազմել է 37 հազար դոլար:





























