Հնդկական իշխանությունները ակտիվ նախապատրաստվում են հազար տոննա ոսկու որոնման աշխատանքներին, որի գտնվելու վայրը երազում հայտնվել է երկրում ամենահարգված իմաստուններից մեկին : Հայտնի իմաստուն Շոբհան Սարկարը երազում հազար տոննա ոսկի է տեսել, որը թաքցրած էր ամրոցներից մեկի ավերակներում: Այդ մասին նա պատմել է բարձաստիճան պաշտոնյաներից մեկին, ով սեպտեմբերին այցելել էր իրեն, հաղորդում է BBC-ին:
Դրանից հետո իշխանությունների ներկայացուցիչներ Ուտար-Պրադեշ նահանգի հյուսիսում Դաունդիա Կհերա գյուղի տարածքում կազմակերծել են խոշոր հնագիտական պեղումներ: Շոբհան Սարկարի տեսիլքի համաձայն՝ ոսկին պատկանել է 19-րդ դարի ռաջա Ռաո Ռամ Բուհ Սինգհին: Երազում իբր հենց ռաջան հայտնվել է ու հայտնել ամրոցում թաքցրած ոսկիների մասին: Պատմությունը հայտնում է, որ Ռաջային մահապատժի են ենթարկել 1858թ.-ին՝ բրիտանական գաղութարար իշխանությունների դեմ ապստամբության համար: Պեղումների աշխատանքները սկսվել են ամրոցի տեղում կառուցված վանքի մոտակայքում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:
Նշենք, որ Ուտար-Պրադեշը Հյուսիսային Հնդկաստանի ամենաաղքատ նահանգներից մեկն է, գտնվում է Նեպալի հետ սահմանին: Բնակչությունը մոտ 200 մլն է, ինչն էլ աղքատության ու ժողովրդագրակն խնդիրների պատճառ է հանդիսանում: Դաունդիա Կհերա գյուղի բնակիչները, ովքեր առ այսօր չունեն էլեկտարականություն, պատմում են, թե գանձի մասին լեգենդը փոխանցվում է սերնդից սերունդ, սակայն այն գտնելու փորձերը նախկինում անհաջողությամբ են ավարտվել:




























