Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը` հավաքելով 33,66 % ձայն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լյուքսեմբուրգի Աշխատանքային կուսակցությունը` 20,28% ձայնով, երրորդը` Դեմոկրատական կուսակցությունը 18,27% ձայնով, չորրորդ տեղը` «Կանաչները» 10,13%-ով: Հինգերորդ տեղում 6,65% ձայնով հայտնվել է Այլընտրանքային դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունը: «Ձախերը» ստացել են 4,92%, հայտնում է BFM.RU-ն:
Լյուքսեմբուրգում ընտրություններին ներկայանալը պարտադիր է, այդ պատճառով էլ մասնակցության ցուցանիշը գերազանցել է 90%-ը: Քվեարկել է ընդամենը 240 հազար մարդ:
Այսպիսով, սպասվում է, որ Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական եւ Աշխատանքային կուսակցությունները կոալիցիոն կառավարություն կձեւավորեն, որը հերթական անգամ կգլխավորի երկրի գործող նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որն այդ պաշտոնն է զբաղեցնում արդեն 18 տարի:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառը լրտեսական սկանդալն ու կոռուպցիան էին: Խորհրդարանական քննությամբ պարզվել էր, որ Լյուքսեմբուրգի Srel հատուկ ծառայությունը ապօրինի հետեւել էր քաղաքական գործիչներին եւ գործարարներին, այդ թվում` ռուսաստանցի Ալեքսանդր Լեբեդեւին:





























