Հոկտեմբերի 20-ին Մոսկվայի հարավ-արեւելքում կռվի ընթացքում տղամարդ է սպանվել:
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին` ժ. 04.49-ին, հաղորդագրություն էր ստացվել, որ կռվից հետո Յուժնոպորտովայա փողոցի 14/32 շենք մոտ մի տղամարդ է պառկած: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1976թ. ծնված տղամարդու մարմին` կապտուկներով եւ վնասվածքներով:
Մոսկվայի ՆԳՆ-ի ԳՎ-ի մամուլի ծառայությունը հաստատել է լուրը` առանց մանրամասներ հաղորդելու:





























