Կահիրեում մի խումբ զինված մոտոցիկլավարներ կրակել են ղպտիների հարսանիքի մասնակիցների ուղղությամբ: Հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, ինը վիրավորվել է:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ հյուրերը դուրս են եկել Կահիրեի հյուսիսում գտնվող Ալ Վարակ թաղամասի ղպտիական եկեղեցուց: Հարձակվողները դիմակներով են եղել: Ըստ նախնական տվյալների` զոհերից մեկը ութամյա մի երեխա է, հաղորդում է «lenta.ru»-ն:
Վերջին ամիսներին Եգիպտոսում հաճախադեպ են ղպտիների եւ քրիստոնյաների եկեղեցիների վրա հարձակումները: Ըստ Amnesty International-ի` 2013թ. օգոստոսից Եգիպտոսում վնասվել է ղպտիների 43 եկեղեցի եւ քրիստոնյաներին պատկանող 200 մասնավոր կառույցնե: Հարձակումների հետեւում կանգնած են Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին սատարող իսլամիստները:




























