Չերնոգորիայի մայրաքաղաքում գեյ-շքերթի անցկացման հակառակորդների եւ իրավապահների բախումների արդյունքում տուժել է քսան ոստիկան:
Ոստիկաններից մեկը ծանր վիճակում է, բուժօգնություն ստանալու համար դիմել է նաեւ բախումների մասնակիցներից մեկը: ԼԳԲՏ-շարժման ակցիայի մասնակիցների թվում տուժողների մասին չի հաղորդվում, փոխանցում է «Lenta.Ru»-ն:
Ոստիկաններն ընդհանուր առմամբ ձերբակալել են 60 մարդու, նրանցից ավելի քան 20-ն անչափահասներ են:
Չերնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում առաջին գեյ-շքերթի անցկացումը, համաձայնեցվել է քաղաքային իշխանությունների հետ: Ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի առավոտյան:




























