Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 55 մարդ, եւս 45-ը տուժել են:
Մարմնին պայթուցիկ ամրացրած մահապարտը պայթեցրել է իրեն Էլ-Ամել շրջանում: Գրեթե միաժամանակ պայթել է նախապես պատրաստված ինքնաշեն ռումբը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Աս-Սումարիա» հեռուստաալիքը: Վիրավորներից շատերը ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Հոկտեմբերի քսանին Իրաքում մի շարք ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 35 մարդ: Միանգամից մի քանի պայթյուններ են որոտացել Ռավա քաղաքում: Եվս մեկ պայթյուն է որոտացել Տիկրիտ քաղաքում:




























