Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Բելորեչենսկի եկեղեցու վանահայր Նիկոլայ Մեդենցեւի սպանության կասկածանքով կալանավորվել է նրա կնոջ նախկին ամուսին Յուրի Սկրիպալեւը, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Հարցաքննության ընթացքում 42-ամյա Սկրիպալեւը պատմել է հանցագործության մանրամասների մասին: Ըստ քննության` 61-ամյա Նիկոլայ Մեդենցեւի սպանության դրդապատճառը եղել է Սկրիպալեւի եւ նրա նախկին կնոջ միջեւ գույքային վեճը, որի ժամանակ Մեդենցեւը պաշտպանել էր կնոջը: Դատարանը հրաժարվել է բավարարել Սկրիպելեւի պահանջները, հայտնում է lenta.ru-ն:
Մարդասպանը Մեդենցեւի տուն էր եկել հոկտեմբերի 19-ի առավոտյան եւ մի քանի անգամ հարվածել նրա գլխին, որոնց հետեւանքով քահանան մահացել էր: Այնուհետեւ հանցագործը հրդեհել էր տունը, իսկ Մեդենցեւի դիակը թաքցրել հենց վերջինիս մեքենայում: Ճանապարհին «Աուդի» մեքենան բախվել էր ծառին, որից հետո հանցագործը փախել էր վթարի վայրից:
Կուբանցի հոգեւորականին գտել են իր մեքենայի բեռնախցիկում՝ կոտրված գլխով
Life News-ը հայտնում է, որ Յուրի Սկրիպալեւը եղել է մարզի կազակների համայնքներից մեկի ատամանի տեղակալը:





























