Մեծ քանակությամբ տեղումների հետեւանքով ռադիոակտիվ ջրի նոր արտահոսք է գրանցվել «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում:
Արտահոսքը տեղի է ունեցել տեղումների քանակը թերագնահատելու պատճառով, ինչի մասին հայտարարել է ԱԷԿ-ի օպերատոր Տերսո ընկերությունը: 40 մմ-ից ոչ ավելի տեղումներ էին սպասում, այնինչ իրականում մոտ 100 մմ տեղումներ էին եղել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հեղեղների պատճառով ռադիոակտիվ ջրով լի ջրամբարներում ջրի մակարդակը բարձրացել էր: Տուժել էր նաեւ այն ցիստերնը, որտեղ ստորցիում -90-ով ջուր էր պահվում, որի ճառագայթման ուժգնությունը կազմում է 710 բեկերել մեկ լ-ի համար, ինչը 71 անգամ գերազանցում է թույլատրելի ցուցանիշները:
Հոկտեմբերի 18-ին հաղորդվել էր, որ «Ֆուկուսիմայում» գրանցվել է ստորգետնյա ջրերի ռադիոակտիվության մակարդակի զգալի բարձրացում:




























