ԱՄՆ-ում ամենահեշտը աշխատանքի տեղավորվում են երկուշաբթի օրը՝ մյուսների համեմատ: Գրեթե ամեն երրորդ պոտենցիալ աշխատողը դրական պատասխան է ստանում, հաղորդում է bright.com կայքը: Հակառակ դրան՝ ամենադժվարը աշխատանքի ընդունվում են շաբաթ օրը՝ 14 տոկոս:

Bright.com վերլուծել է վերջին մեկ ու կես տարվա տվյալները եւ եկել անսպասելի եզրակացության, որ «երկուշաբթին ամենածանր աշխատանքային օրն է» արտահայտությունը առասպել է, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հնարավոր է, որ ինչ-որ անգիտակցական մակարդակում երկուշաբթի օրերը հայտարարություն տվող մարդը ավելի հեշտ է ընդունում գործատուի առաջարկած պայմանները: