ԱՄՆ-ում հատուկ կայք է հայտնվել, որտեղ կարելի է պարզել` արդյոք ձեր գնած տանը մարդիկ մահացել են, թե ոչ:

DiedInHouse.com կայքը բացվել է հունիսի 1-ին, սակայն կարճ ժամանակում կարողացել է  ճանաչում եւ հազարավոր այցելուներ ձեռք բերել:  Նախկին տերերից քչերը տունը վաճառելիս կպատմեն գնորդներին, թե իրենց տանը մարդ է մահացել կամ սպանություն է կատարվել:  DiedInHouse.com  կայքը թույլ է տալիս տունն ստուգել նախքան  այն գնելը: Կայքը ստեղծողները պնդում են, որ ամենից շատ ստուգում են Թեքսասի եւ Քալիֆորնիայի տները: 

Կայքն ստեղծելու գաղափարը մտահղացել է Ռոյ Կոնդրեյը, երբ նրան է դիմել  Քալիֆորնիայի նահանգի Կոլումբիայում բնակարանի մի վարձակալ, որը բողոքել է  ուրվականից: Կոնդրեյը պարզել է, որ տանը մարդիկ են մահացել: Անշարժ գույքի գործակալները Կոնդրեյի թշնամիներն են:

DiedInHouse.com-ը մեծ ճանաչում ունի բնակարան գնողների մոտ, DiedInHouse.com-ի միջոցով բացահայտումներ կատարելն այնքան էլ թանկ չէ, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով  Daily Mail-ը: Ծառայությունն արժի 11,99 դոլար: