Հազարավոր ճագարներ բազմանում եւ անարգել տեղաշարժվում են Կաննա կղզու տարածքում, որը տեղակայված է Շոտլանդիայի հյուսիս-աեւմուտքից 40 կմ հեռավորության վրա: Նրանք իսկական սպառնալիք են դարձել տեղի բնակիչների համար:

Կենդանիներն ուտում են կղզու ողջ բուսականությունը, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով  The Times-ը:

Բացի դրանից,  ճագարները որջեր են փորում ցանկացած տարածքում, հատկապես` գերեզմանատներում, որտեղ փորել են գերեզմանները եւ ոսկորները դուրս  հանել դագաղներից:

Փորելուց տուժում են շենքերի հիմքերը եւ հնագիտական հուշարձանները: Երեք օրվա ընթացքում կղզու միակ միակողմանի ճանապարհը արգելափակվել էր` մեծ թվով որջերի պատճառով առաջացած սողանքի հետեւանքով:

Ներկայումս Կաննա կղզում բնակվում է 12 մարդ եւ 16000 ճագար: Իշխանությունները որոշել են նրանց ոչնչացնել թունավոր գազով: