Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում 6 տարեկան Գ. Ս.-ի մատը հանել են երկաթյա օղակից: Այս մասին NEWS.am-ի թղթսկցի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցից:
Նրանց փոխանցմամբ՝ երեխայի մատը մնացել էր կարտոֆիլ մաքրելու համար նախատեսված երկաթյա օղակի մեջ, այն կտրել են, հանել երեխայի մատը եւ վերջինս գնացել է տուն: Բժիշկները նշեցին, որ երեխայի մատը չի վնասել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ.Քոչարի փողոցի թիվ 16 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ 6 տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա օղակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Շտապօգնության ավտոմեքենայով, փրկարարների ուղեկցությամբ, 6-ամյա Գ. Ս.-ն տեղափոխվել է Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները օղակը հանել են մատից:





























