Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 6-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ՌԴ վարչապետի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում:
«Զրույցի ընթացքում կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրա-տնտեսական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր, նաեւ՝ խոսել են հետագա կապերի ժամանակացույցի մասին»,- հայտնում է ռուսաստանյան կառավարության մամուլի ծառայությունը:




























