«Արիկո-Գոռ» ընկերությունը Հայաստանում կհիմնի թղթի եւ ստվարաթղթի արտադրություն: Հոսքագծի տարեկան արտադրական հզորությունը կազմելու է մոտ 10.5տ, որի 80%- նախատեսվում է արտահանել այլ երկրներ:

Առայսօր ՀՀ են ներկրվել հոսքագծի սարքավորումներ, սարքեր, ինչպես նաեւ՝ որոշ քանակի հումք, մասնավորապես`  ցելյուլոզա, որի մի մասը ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով: Ներմուծված հումքը որպես նոր ապրանք (թուղթ կամ ստվարաթուղթ) պետք է արտահանվեր: Վերը նշված հոսքագծի  մոնտաժային աշխատանքները բավականին բարդ եւ ժամանակատար պրոցեսներ են, պահանջում են ավելի շատ ժամանակ, քան նախատեսված էր : Ներկայում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, իսկ հոսքագծի թողարկումը ծրագրվում է ընթացիկ տարվա ավարտին, ուստի անհրաժեշտություն է առաջացել «Արիկո-Գոռ» ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել 6 ամսով:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում: