ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական շրջանակներում առկա աղբյուրը:
Առկա տվյալների համաձայն՝ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) տարածաշրջան կայցելեն նոյեմբերի սկզբին՝ մոտավորապես 3-ից 5-ը: Նախատեսվում են այցելություններ Երեւան ու Բաքու, հանդիպումներ երկու երկրների ղեկավարության հետ:
Միջնորդների առաջիկա այցը նպատակաուղղված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպմանը:





























