Վերջապես հայտնի դարձավ, թե ով է դառնալու Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալը:

Այսօր` մարտի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հունան Պողոսյանին ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն պահից, երբ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար` ՕԵԿ-ի քվոտայով: Իսկ մինչ այդ նախարարի պաշտոնը զբաղեցնող ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը, ըստ Արթուր Բաղդասարյանի, այսուհետեւ զբաղվելու է ՕԵԿ-ի կուսակցաշինությամբ` պատրաստելով կուսակցությունը հերթական ընտրություններին: