Թուրքիայում «Քոչ» հոլդինգին պատկանող «Քոչթաշ» խանութում վաճառքի են հանվել զուգարանակոնքի կափարիչներ, որոնք ունեն Թուրքիայի դրոշի վրա պատկերված կիսալուսին եւ աստղեր։
Թուրքական Haber5-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում սկանդալ է առաջացել «Քոչթաշ» խանութում վաճառքի հանված կիսալուսնի ու աստղերի պատկերով զուգարանակոնքի կափարիչների փաստը։
Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են այս փաստին, իսկ իշխանամետ որոշ լրատվամիջոցներ «Քոչ» հոլդինգին դավաճան են համարել՝ հիշեցնելով, թե նա Գեզի այգու ակտիվիստներին իր հյուրանոցն էր տրամադրում։
Այս փաստը մեծ արձագանք է գտել նաեւ սոցցանցերում։






























