«ԱՍԿԵ Գրուպ» գործարանը, որը գտնվում է Չարենցավան քաղաքում, սկսում է կցամասերի արտադրություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել ձեռնարկության փոխտնօրեն Վալերի Մելքոնյանը: Սկզբնական շրջանում գործարանը կաշխատի 8-ժամյա մեկ հերթափոխով, հետո ծավալները կընդարձակվեն: Հանգամանքների հաջող դասավորության դեպքում՝ գործարանը 2014թ.-ին կարող է աշխատել ողջ հզորությամբ:
«Մենք արդեն մի քանի տոննա փորձնական հալում ենք իրականացրել, իհարկե, դեռեւս ոչ իրացման համար, այլ որակ ապահովելու համար: Հիմա, երբ գործարանը սկսի աշխատել կանոնավոր ռեժիմով, մենք պատրաստվում ենք մուտք գործել ներքին շուկա: Տեղական շինարարական ընկերություններն արդեն հայտնել են իրենց հետաքրքրությունը մեր արտադրանքի նկատմամբ»,-հավելեց Մ. Մելքոնյանը:
«ԱՍԿԵ Գրուպ» ձեռնարկությունը (Armeian Steel Casting Enterprise) աշխատում է 2000-ականների կեսերից: Մինչեւ 2008թ.-ի ճգնաժամը այն արտագրում էր կցամասերի պատրաստուկներ, որոնք արտահանում էր Իրան: Այնուհետ գործարանը սկսվեց վերակառուցվել, որպեսզի անցնի կցամասերի վերջնական արտադրության՝ շարունակական ձուլման երկթեւանի մեքենա(МНЛЗ), հունցող տարա, վերանորոգվել են ձուլման համար վառարաններն ու ձուլույթը անհրաժեշտ տեսքի բերելու համար վառարան չորանոցները: Սարքավորումները ներկրվել ու տեղադրվել են Siemens – Siemens Vai-ի եւ Siemens Russia-ի մասնագետների օգնությամբ: Ներդրումների ընդհանու չափը կազմում է 7,8 մլրդ դրամ(ներկա փոխարժեքով 20 հազար դոլար):
Գործարանի առավելագույն հզորությունը կազմում է տարեկան 120 հազար տոննա: Այդ դեպքում ձեռնարկությունում աշխատատեղերի թիվը կկազմի մոտ 400: Գործարանը ծրագրում է աշխատել մետաղի ջարդոնի հիման վրա, որը կա Հայաստանում: Գործարանի գնահատմամբ՝ նույնիսկ առավելագույն հզորությամբ աշխատանքի դեպքում, ջարդոնի պահուստը գործարանին կբավականացնի մոտ 5-7 տարի:




























