«Հրապարակը» գրում է. «Չնայած հանգամանքին, որ  «ուիքենդի» 2 օրերին ԲՀԿ-ն դռնեդուռ, «սայթե-սայթ» ընկած ազդարարում էր, որ ՀԱՕԿ նախագահը երկուշաբթի  վոլեյբոլի ֆեդերացիայի առնչությամբ հայտարարություն է անելու` «քանդելու, նորն է կառուցելու», իմա` լուծարելու է ֆեդերացիան, որովհետեւ դրա նոր նախագահը լեգիտիմ չէ, այնուհանդերձ, երեկ ողջ օրը նման  բան չեղավ:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը հայհոյել էր սպորտի նախարարությանը, նրա «տիրոջը», վոլեյբոլի նորընտիր «նախագահ» Ա. Բաղդասարյանին, ասել, որ լուծարելու է, որովհետեւ շատ վիրավորված է եղել, որ առանց իրեն տեղեկացնելու ֆեդերացիայի նիստ ու ընտրություններ են արել: Արթուր Բաղդասարյանն էլ տակ չէր մնացել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հետաքննություն է իրականացրել, որ պարզի, թե կողմերից ով է սխալ, ով՝ ճիշտ, եւ դրա համար պահանջել է տարածքի տեսախցիկների տեսագրությունները»: