ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «ճակատագրական» արձակուրդից վերադարձել է եւ իր աշխատակիցների մոտ հայտարարել, թե իր պաշտոնավարման հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Սակայն երեկ ՀՀԿ-ականները «Ժողովուրդ»-ի հետ մասնավորի զրույցներում հայտարարում էին, որ Ա. Մկրտումյանի պաշտոնանկության հարցը դեռեւս փակված չէ։ Պարզապես այդ հարցը ձգձգվում է ավելի լուրջ իրադարձությունների պատճառով»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):