«Վերջերս Գյումրիում տեղի ունեցած «Քաղաքի օր» հանդիսությունից տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել «Ողջո՛ւյն, Գյումրի», թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։ Ասում են, որ թիկնապահները դաժան ծեծել են Տիգրան անունով էլեկտրիկին, ով Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի հետ բարեկամական կապեր ունի, սակայն անգամ սա չի օգնել, որ վերջինս միջամտի հանդարտեցնի կռիվը»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Իրատես de facto». Գյումրիի քաղաքապետի թիկնապահները Քաղաքի օրվա հանդիսության ընթ





























