Մալդիվյան Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների նոր օր է սահմանել: Ընտրությունները պետք է տեղի ունենային նախորդ շաբաթավերջին, բայց խափանվել էին ոստիկանության գործողությունների պատճառով:
ԿԸՀ-ի որոշման համաձայն՝ նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա նոյեմբերի 9-ին: Եթե առաջին փուլում հաղթող չլինի, ապա կլրանա Սահմանադրությամբ ընտրությունների համար նախատեսված ժամկետը, որն այդ դեպքում՝ նախատեսված է նոյեմբերի 11-ին: Երկրորդ փուլը կլինի նոյեմբերի 16-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Մալդիվների գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները եւ ընտրությունների նոր օր նշանակել հոկտեմբերի 19-ը: Ընտրատեղամասերի բացվելուց մի քանի ժամ առաջ թեկնածուներից մեկը՝ Քասիմ Իբրահիմը, հայց է ներկայացրել գերագույն դատարան, որով պահանջել է հետաձգել ընտրությունները, քանի որ ոչ բոլոր թեկնածուներն են հասցրել ներկայացնել իրենց փաստաթղթերը: Ընտրական հանձնաժողովի առաջին հարկը զբաղեցրել են ոստիկանները եւ թույլ չեն տվել սկսել քվեարկությունը:
Մալդիվներում ոստիկանությունը թույլ չի տվել նախագահական ընտրությունների անցկացումը





























