Հոկտեմբերի 22-ին «Ֆրանսիայի վերջին մեգաաստղ» Կատրին Դենեւը դառնում է 70 տարեկան: Նա աստղային կարգավիճակ է ձեռք բերել Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ «Շերբուրգյան հովանոցներ» երաժշտական ֆիլմի հաղթարշավից հետո: Այդ ֆիլմում նա եղել գլխավոր դերակատարը:
Նրա դրամատիկ տաղանդը բացահայտել է նաեւ ռեժիսոր Ռոման Պոլանսկին՝ «Զզվանք» ֆիլմում նրա գլխավոր դերը խաղալու հնարավորություն տալով:
Ընդհանուր առմամբ, Կատրինն ամուսնացած է եղել երեք անգամ:





























