Օրեր առաջ Երեւան այցելած Թուրքիայի «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Ջեմ Թոքերը հայաստանյան հանդիպումներից իր ստացած տպավորություններով կկիսվի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական Turkishforum-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։

Ջեմ Թոքերը նույնպես հաստատել է այս փաստը, սակայն չի մանրամասնել վարչապետ Էրդողանի հետ հանդիպելու ամսաթիվը։