Վատիկանը որոշել է ստեղծել կրիկետի սեփական հավաքականը, որը պետք է դառնա Անգլիկան եկեղեցու գլխավոր մրցակիցը:

Վատիկանյան լիգան կներկայացնեն թիմեր, որոնց անդամները կլինեն հոգեւորականներ եւ Հռոմի կաթոիկ քոլեջների սեմինարիստներ: Թիմերը մրցելու են Twenty20 համակարգով, որի համաձայն խաղը տեւում է մոտ երեք ժամ:

Այդ մրցումներից հետո լավագույն խաղացողները կներառվեն Վատիկանի հավաքականում, որը կոչվելու է «Վատիկան XI»: Նրանք մարտահրավեր կնետեն Անգլիկան եկեղեցուն, հաղորդում է KM.RU-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Վատիկանում կրիկետային ակումբը ստեղծվել է Ավստրալիայի դեսպան Ջոն Մաքքարթնիի նախաձեռնությամբ: