Ռինգո Սթարը որոնումներ է սկսել The Beatles-ի երկրպագուների շրջանում, որոնց լուսանկարել է 1964թ.-ին: Լուսանկարն արվել է խմբի ամերիկյան առաջին շրջագայության ընթացքում:

Ինքը` Ռինգոն ասում է, որ լուսանկարն արել է Ֆլորիդայում: Սթարն նկարահանել է երկու աղջկա  ու չորս երիտասարդի, երբ մեքենան կանգ է առել «բիթլերի» կողքին, ու երիտասարդները փորձել են գրավել երաժիշտների ուշադրությունը:

Որոշ ընթերցողներ արդեն դիմել են Miami Herald-ի խմբագրություն՝ ասելով, որ հնարավոր է, ճանաչում են լուսանկարում պատկերված մարդկանց: Ոմն Ջոզեֆ Փրավդա գրել է, որ հիշում է, թե ինչպես ընկերների հետ մի անգամ փորձել է հետեւել The Beatles-ին: Մեկ այլ ընթերցող գրում է, որ լուսանկարի դեռահասները մանկության իր ընկեր Բիլի Փոլաքի ընկերներն են, որի տանն այն ժամանակ կանգ էր առել խումբը: Դպրոցականները եկել էին Փոլաքների տան մոտ, որպեսզի կենդանի տեսնեն իրենց կուռքերին, հաղորդում է «Lenta.ru»-ն:

The Beatles-ը Մայամի էր եկել 1964թ.-ի փետրվարի 13-ին ԱՄՆ առաջին շրջագայության շրջանակներում ու մեկնել էր փետրվարի 22-ին:

Լուսանկարը տպագրվել է Ռինգոյի «Photograph» գրքում, որտեղ ընդգրկվել են մինչ այդ չհրապարկված 240 լուսանկար: