Չեխ հնագետները Կահիրեի մոտակայքում հայտնաբերել են մի տղամարդու դամբարան, ով նրանց կարծիքով, հին եգիպտական փարավոնների անձնական բժիշկն է եղել:

Դամբարանը հայտնաբերել են Կահիրեից հարավ-արեւմուտք ընկած արքայական Աբուսիր նեկրոպոլիսում: Հանգետները գտածոյի տարիքը գնահատել են մոտ 4000 տարի: Դատելով դամբարանի պատերին արված գրառումներից՝ այն պատկանում է բժշկի, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Հնագիտական հուշարձանների նախարար Մուհամեդ Իբրահիմ Ալի աս- Սեյիդի խոսքով՝ մումիականացված մարմինը, ամենայն հավանականությամբ, պատկանում է հին եգիպտական բժշկության լուսավորյալներից մեկին, քանի որ արքայական նեկրոպոլիսում կարող էին թաղել միայն շատ ականավոր մարդու, ով մոտ էր փարավոններինի:

Աբուսիրում է գտնվում եգիպտացի փարավոնների հինգերորդ արքայատան նեկրոպոլիսը: Դամբարանային համալիրը ներառում է 14 բուրգ, որոնք էապես զիջում են Գիզայում չորրորդ արքայատան բուրգերին: Աբուսիրի ամենահին շինությունը թվագրվում է մ.թ.ա 2500 թվական: