Իռլանդիայի գնչուների մոտ հայտնաբերված շիկահեր եւ կապուտաչյա աղջնակը, որին ոստիկանությունը խլել էր ընտանիքից, ծնողներին է վերադարձվել ԴՆԹ թեստից հետո: Անալիզները հաստատել են, որ աղջիկը նրանց դուստրն է:

Ավելի վաղ Իռլանդիայի խնամակալ մարմիններն ու ոստիկանությունը գնչուների ընտանիքից տարել էին շիկահեր յոթնամյա աղջկան, քանի որ չէին կարողացել պարզել երեխայի ինքնությունը: Ամուսնական զույգը փորձել էր համոզել ոստիկանությանը, որ աղջիկն իրենց դուստրն է, սակայն ամբողջ ընտանիքից միայն այդ երեխան  շեկ մազեր եւ կապույտ աչքեր ուներ: Ընդ որում, աղջկա ծննդյան վկայականում նշված էր, որ նա ծնվել է 2006թ.` Դուբլինի հիվանդանոցում, սակայն հիվանդանոցի տվյալների բազայում այդ երեխայի ծնվելու վերաբերյալ գրառում չէր եղել:

Իռլանդիայի գնչուների մոտ շիկահեր աղջկա են հայտնաբերել

 «ՌԻԱ Նովոստին» նաեւ հայտնում է, որ ոստիկանությունը Իռլանդիայի Աթլոնե քաղաքի գնչուների ընտանիքից վերցրել է նաեւ երկու տարեկան մի տղայի: ԴՆԹ թեստերից հետո երեխան վերադարձվել է ծնողներին:

Ավելի վաղ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել Հունաստանում: Բաց գույնի մաշկ ու երկնագույն աչքեր ունեցող շիկահեր աղջկան գտել էին գնչուական ճամբարում` հոկտեմբերի 17-ի ստուգման ժամանակ: ԴՆԹ-ի անալիզները ցույց էին տվել, որ աղջիկը գնչուների դուստրը չէ:

Հունաստանի ոստիկանությունը փնտրում է գնչուների մոտ հայտնաբերված շիկահեր աղջկա ծնողներին

 Միջադեպը Եվրոպայի բոլոր երկրներում իրարանցում  եւ քննարկումներ էր առաջ բերել: