Իռլանդիայի խնամակալության մարմիններն ու ոստիկանությունը գնչուների ընտանիքից տարել են շիկահեր աղջկան այն բանից հետո, երբ ընտանիքը չի կարողացել հաստատել երեխայի անձը:
Ոստիկանությունն այցելել է Տալաթ քաղաքում բնակվող ընտանիքին տեղի բնակիչների հաղորդագրություններից հետո այն մասին, որ գնչուների մոտ շիկահեր մի երեխա է բնակվում: Նրա ընտանիքը չի կարողացել ներկայացնել երեխայի անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ոստիկանությունը վերցրել է երեխային ու հանձնել խնամակալության մարմիններին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է Sunday World թերթը, աղջկա ծննդյան վկայականում նշված էր, որ նա ծնվել է 2006թ.-ին Դուբլինի հիվանդանոցում, սակայն հիվանդանոցի տվյալների բազայում փաստաթղթում նշված ամսաթվով երեխայի ծննդյան վերաբերյալ որեւէ գրառում չկա:
Այս պահին Դուբլինում քննիչները հարցաքննում են ամուսիններին, որոնց կասկածում են երեխայի ծննդյան վկայականի կեղծման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել Հունաստանում: Բաց գույնի մաշկ ու երկնագուն աչքեր ունեցող շիկահեր աղջկան գտել էին գնչուական ճամբարում հոկտեմբերի 17-ին ստուգման ժամանակ: ԴՆԹ-ի անալիզները ցույց էին տվել, որ աղջիկը գնչուների դուստրը չէ:
Հունաստանում կկայանա շիկահեր աղջկան առեւանգող գնչուների նկատմամբ դատավարությունը





























