Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ երկրում ճարպակալման եւ դիաբետի դեմ զանգվածային պայքար կսկսվի:

Ըստ նրա՝ առաջիկա օրերին առողջապահության նախարարությունը ազգային համապատասխան ռազմավարության փաստաթուղթ կներկայացնի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄԱԿ-ի Արդյունաբերական եւ գյուղատնտեսական կազմակերպության տվյալներով՝ Մեքսիկայում  ավելորդ քաշից տառապող առավելագույն թվով մարդիկ են ապրում (չափահաս բնակչության 32%-ից ավելի): Այս ցուցանիշը գերազանցում է ԱՄՆ-ի ցուցանիշը, որտեղ  այն  31,8% է:

Էնրիկե Պենյա Նյետոն  նախկինում էլ էր քննարկել խնդիրը՝ առողջ կենսակերպի օրինակ ծառայելով եւ մասնակցելով 10 կիլոմետրանոց վազքին՝ քաղաքի զբոսայգիներից մեկում:

Մեքսիկայում ավելորդ քաշի խնդիրը առաջին հերթին պայմանավորված է ազգային խոհանոցի առանձնահատկություններով: