Բազելի համալսարանի աշխատակիցները պարզել են, ինչպես կարելի է ազատել մարդկանց հետվնասվածքային սթրեսային խանգարումներից: Նման շեղումն ունի երեք ախտանիշ: Առաջինը վերապրած անհանգստությունների կրկնությունն է (սարսափներ, վախեցնող մտքեր, վատ հիշողություններ): Մյուսը վատ հիշողությունները մասին վկայող իրերից խուսափումն է: Սրան են վերաբերում նվազ զգայունությունը, մեղքի զգացումը, դեպրեսիան, հետաքրքրության կորուստը, վնասող իրադարձությունների մասին հիշելու անկարողությունը, գրում է Medical News Today-ը:
Վերջին ախտանիշը գերզգայունությունն է: Մարդը հեշտությամբ վախենում է, դժվարությամբ քուն մտնում, անընդհատ անհանգիստ է: Գիտնականները որոշել են հայտնաբերել համախտանիշի հետ կապված տհաճ հիշողությունների գենետիկ հիմքը: Նրանք հայտնաբերել են ընդհանուր առմամբ 20 գեն, որոնք տեսականորեն հնարավոր է ազդեն: Դրանք բաժանել են երկու խմբի՝ նեյրոակտիվ փոխազդեցության լիգանդ-ընկալիչ ու երկարատեւ դեպրեսիայի գեների խումբ, հայտնում է MedDaily.ru-ն:
Բացի այդ հայտնաբերել են նաեւ միացություն, որը փոխազդում է «խնդրառու» գեներից մեկի հետ: Հետաքրքիր է, որ յադ միացոթյունը ազդել էր հակագիստամինի վրա: Մեկ չափաբաժինը բավական էր, որ թուլացներ հիշողության մեջ վատ մտապատկերների վերատադրումը: Դեղամիջոցը ոչ մի կերպ չի ազդում չեզոք կամ դրական երանգավորման հիշողությունների վրա:





























