ԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդի առաքելությանը՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններին դրական գնահատական տալու: Քննադատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործող ղեկավար Քրիսթոֆեր Մադուրոյի հայտարարությունում՝ ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յանգլանդին: Այս մասին հաղորդում է Turan-ը:
Մադուրոն նաեւ ընդգծել է. «ԱՄՆ-ն հավատում է, որ ԵԱՀԿ-ն ու Երոպայի խորհուրդը մեծ դեր են խաղում մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, ժողովրդավարության եւ օրենքի գերակայությունը հարգելու հարցում»,-ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ ընտրություններում ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրել է իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Նրա պնդմամբ, առաքելության անդամների հետ բանակցությունները տարվել են Ստրասբուրգի Hilton հյուրանոցում: Եվրոպայի խորհուրդն այդ մեղադրանքներին չի արձագանքել:





























