Մարտի 27-ին, ժամը 08.40-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով լուրջ վնասներ են կրել Վայոց ձորի մի շարք գյուղեր:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պոկվել է Վայոց ձորի Վարդահովիտ գյուղի երկհարկանի բնակելի տներից մեկի տանիքը՝ 350 քմ մակերեսով, շրջվել է մեկ էլեկտրասյուն, ինչի հետեւանքով գյուղը հոսանքազրկվել է, վնասվել է Գոմք գյուղի դպրոցի տանիքը՝ 70 քմ մակերեսով, կոտրվել են ապակիները՝ 100 քմ մակերեսով: Մոլեգնած քամուց վնասվել է նաեւ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Մ. Բաբայանին պատկանող անասնագոմի տանիքը՝ 8 քմ մակերեսով:
Տարվում են վերականգնողական աշխատանքներ: Վնասի չափերը ճշտվում են:




























