Այսօր` մարտի 29-ին, Անկարայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նրանց հանդիպման ընթացքում խոսվել է Հայոց ցեղասպանության մասին, ինչին Էրդողանը պատասխանել է. «Այո, դրա շուրջ քննարկում եղավ: Իսկ երեկ ԱՄՆ պետքարտուղարի եւ Թուրքիայի ԱԳ ղեկավարի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Մենք այդ խոսակցությունը դեռ քննարկելու ենք: Մենք միշտ ասել ենք, որ այդ թեման թողնենք պատմաբաններին: Այդ խնդիրը քաղաքական գործիչերը չպետք է լուծեն: Նմանատիպ որոշումները վատ են անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա»: Նա հիշեցրել է, որ դեռեւս 2005-ին ինքը այս թեմայով նամակ է գրել այն ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Անգելա Մերկելն իր հերթին, կարեւորել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ նշել, որ անհրաժեշտ է այն զարգացնել: Մերկելը նկատել է, որ այդ առումով հուսադրող քայլեր կան: