Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ խորին ցավակցությունը Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Ողբերգական այս իրադարձությունները եւս մեկ անգամ վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսեւորումների, ինչպես նաեւ հանցագործության համար անխուսափելի եւ անողոք հատուցման անհրաժեշտության մասին:
Այս ծանր օրերին Ձեզ հետ կիսում եմ վաղաժամ հեռացածների վիշտն ու կսկիծը եւ զոհվածների հարազատներին ու մտերիմներին եմ փոխանցում անկեղծ ցավակցության եւ կարեկցանքի խոսքեր»:




























