Մարտի 27-ին Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը 2011 թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպում է անցկացրել Սլովենիայի հավաքականի հետ։ Խաղը տեղի է ունեցել Վելենյե քաղաքում եւ ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Սլովենիայի հավաքականի։ Միակ գոլի հեղինակ խաղի 56-րդ րոպեին դարձել է Անյա Մելինկովիչը։

Մեր թիմը վեցերորդ անգամ պարտություն է կրել եւ շարունակում է վերջին տեղը զբաղեցնել մրցաշարային աղյուսակում։

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի պորտուգալացիների հետ։