Ապրիլի 2-ից 4-ը Վանաձորում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Իսկ ապրիլի 9-ից 11-ը Երեւանում կմեկնարկի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը։ Այն կանցկացվի «Դինամո» մարզադահլիճում։