Super Six World Boxing Classic-ի նախկին բացարձակ չեմպիոն, միջինքաշային Ջերմեն Թեյլորին փոխարինած 30-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Ալան Գրինը խոսել է Անդրե Դիրելի հետ մենամարտում Արթուր Աբրահամի որակազրկվելու մասին։ Հիշեցնենք, որ այդ մենամարտը տեղի էր ունեցել անցած շաբաթ Դեթրոյթում։

«Անձամբ ես այդ էպիզոդում կանոններին հակասող որեւէ բան չեմ տեսել։ Աբրահամը հազիվ կպավ Դիրելի գլխին, իսկ նա ընկավ եւ սկսեց ցավից գալարվել։ Ես կարծում եմ, որ Դիրելն անազնիվ վարվեց։ Կանոնների համաձայն՝ ամերիկացին վերականգնվելու հինգ րոպե ժամանակ ուներ։ Այդ ընթացքում նա կարող էր հավաքել իրեն, ես վստահ եմ։ Սակայն, իմ կարծիքով, նա գերադասեց խարդախել եւ հասավ իր ուզածին»,- հայտարարել է Գրինը։