Կրասնոյարսկի երիտասարդ բնակչուհին տեղի առցանց աճուրդում 800 հազար ռուբլով (25 հազար դոլար) վաճառքի է դրել կուսությունը, մի քանի ժամից այն գնել են 900 հազար ռուբլով ($28125), հայտնում է NEWSru.com-ը:

«Վաճառում եմ կուսությունս, անհրաժեշտ է 800 հազար ռուբլի: Գումարը շտապ է հարկավոր: Համաձայն եմ ստուգում անցնել: Կգամ կուսությունս հաստատող տեղեկանքով եւ մի հոգու հետ, ով կվերցնի գումարը եւ կհեռանա, որպեսզի խաբեության զոհ չդառնամ»,– հայտարարության մեջ գրել էր աղջիկը:

Էլեկտրոնային փոստով պատասխանելով հայտարարությամբ հետաքրքրված մարդկանց՝ վաճառողը միայն  նշել էր, որ ինքը 18 տարեկան է, սակայն իրեն այդ քայլին դրդած հստակ պատճառները չէր հայտնել, նշում է կայքը:

Հայտարարությունը համացանցում հայտնվել էր հոկտեմբերի 31-ին: Մի քանի ժամ անց լոտն արդեն նշվել էր որպես վաճառված:

Կուսությունը վաճառելու նման հայտարարությունները հաճախ են հայտնվում տարբեր երկրներում, ներառյալ՝ Ռուսաստանում: Ընդ որում, գները  տատանվում են մի քանի տասնյակ հազար ռուբլուց մինչեւ մի քանի միլիոն դոլար:

Մասնագետները նշում են, որ նման լոտերի գնորդները հեշտությամբ կարող են խաբեբաների զոհը դառնալ՝ կուսության վերականգնման վիրահատություններն անցկացվում են ցանկացած տարիքում, իսկ  «կեղծ լինելը» շարքային մարդը չի կարող իմանալ: