Անծանոթ կնոջ հետ հանդիպելիս տղամարդիկ նրանց արտաքինը գնահատում են նախ կազմվածքով: Նման եզրակացության են եկել Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի գիտնականները:
Էքսպերիմենտն ապացուցել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը եւս անծանոթուհուն գնահատելիս սկզբում ուշադրություն են դարձրել կազմվածքին, հետո՝ դեմքին: Այս մասին հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հետազոտողները կարծում են, որ նման վարքը էվոլյուցիայի արդյունք է: Կնոջ մարմինն ուսումնասիրելիս տղամարդը ենթագիտակցորեն գնահատում է նրա ծնելիության կարողությունը: Իսկ կանանց ուշադրությունը գրավում են պոտենցիալ մրցակցուհիները:





























