Մարտի 29-ին, ժամը 18.40-ի սահմաններում Սեւանա լճում` Ախթամար թերակղզուց դեպի Ծովագյուղ ընկած տարածքում, ձկնորսության ժամանակ ջրախեղդ է եղել է Սեւանի բնակիչ, 1969 թ. ծնված Հայկ Հակոբյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, ժամը 19.30-ից մինչեւ 21.00-ն ընթացած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Աշխատանքները կշարունակվեն այսօր:




























