ԵԱՀԿ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներից եւ տարածաշրջան կատարած այցից հետո գոհունակությամբ նշել են կողմերի հավատարմությունը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված համանախագահների հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) մարտի 26-29-ը այց են կատարել Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ: Մարտի 27-ին նրանք տեղեկատվություն են ներկայացրել բանակցային գործընթացում վերջին զարգացումների վերաբերյալ:

Երեւանում մարտի 28-ին համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ հայկական առաջարկների հետագա քննարկման նպատակով: Հայաստանում համանախագահները նաեւ մի շարք այլ երկկողմ հանդիպումներ են ունեցել:

Կողմերի եւ համանախագահների՝ Փարիզում վերջերս կայացած հանդիպումից հետո միջնորդները գոհունակությամբ նշել են իրենց հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ: