Ռուսական Իժեւսկ քաղաքում նոյեմբերի 1-ի գիշերը էլեկտրիկի հուշարձան են տեղադրել:
Ճնճղուկներին կերակրող էլեկտրիկի քանդակն ամրացված է էլեկտրասյանը` ավելի քան չորս մետր բարձրությունում, հայտնում է «Ռադիո-Ինվեստ»-ը:
Քանդակը ոչ թանկարժեք ձուլվածքից է արված: Հուշարձանի բարձրությունը երկու մետր է, քաշը` ավելի քան 200 կգ:
էլեկտրիկի քանդակը առաջինն է «Քաղաքացիներ» շարքից: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է մի շարք մասնագիտությունների տեր մարդկանց քանդակների տեղադրում, այդ թվում` առաջին ուսուցչուհու:





























