2010 թ. ապրիլի 13-ից 19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունենալու սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը եւ Ասյա Լալազարյանը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Թիմի հետ Հունաստան կմեկնեն նաեւ գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչ Հայկ Ավետիսյանը եւ մրցավար Էդուարդ Ասլանյանը։




























