Ժնեւում այսօր մեկնարկել են Անդրկովկասում կայունության եւ անվտանգության պահպանման վերաբերյալ քննարկումներ։ ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող քննարկումներին մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Հարավային Օսիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները։ Հիմնականում քննարկվելու են Վրաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ ուժ չկիրառելու երաշխիքները։
Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի հետկոնֆլիկտային կարգավորման հարցերով լիազոր ներկայացուցիչ Բորիս Չոչիեւի խոսքով, Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչները այս հարցով հստակ առաջարկներ չեն ներկայացնում եւ կհայտնեն Թբիլիսիի, Ցխինվալի եւ Սուխումի միջեւ պայմանագրի իրավաբանական պարտավորությունների պատրաստման ժամկետները։
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումների ժամանակ ռուսական կողմը կաջակցի տարածաշրջանում միջադեպերի կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։
«Մենք չենք կարող „Իմեդի“ հեռոսւտաընկերության սադրիչ դիտավորության կողքով անցնել, քանի որ սա չմտածված սադրանք է առաջին հերթին սեփական ժողովրդի դեմ, որն արհեստականորեն լարված վիճակում է պահում մարդկանց»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը։




























